Առնվազն 41 մարդ է զոհվել Քուվեյթի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով
Առնվազն 41 մարդ է զոհվել Քուվեյթի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով

Առնվազն 41 մարդ է զոհվել Քուվեյթի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ շեյխ Ֆահադ Յուսուֆ Սաուդ Ալ-Սաբահը։

Միջադեպը տեղի է ունեցել Քուվեյթի հարավում գտնվող Մանգաֆ քաղաքում։ Շենքում բանվորներ էին ապրում։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում։ Այրվող շենքից տասնյակ մարդկանց են փրկել։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Փոխվարչապետը ողբերգության մեջ մեղադրել է անշարժ գույքի սեփականատերերին.

«Ցավոք, անշարժ գույքի սեփականատերերի ագահությունը նման ողբերգությունների պատճառ է դառնում»,- ասել է Շեյխ Ֆահադը, որը ղեկավարում է երկրի ներքին գործերի և պաշտպանության նախարարությունները։