Առնվազն 30 մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել Իրանի արևելյան Հարավային Խորասան նահանգի ածխահանքում մեթանի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Իրանի պետական լրատվական գործակալությունը։
Հարավային Խորասան նահանգի ղեկավար Ջավադ Գենաթի խոսքով՝ ներկայումս փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել 22 հանքափորի։
Փրկարարական աշխատանքները բարդանում են հանքում մեթանի կուտակման պատճառով։
Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի երեկոյան։
Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ ողբերգության պահին հանքում գտնվել է 69 մարդ։ 17 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը ցավակցություն է հայտնել հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին։