Առնվազն 26 մարդ տուժել է Նյու Յորքի մետրոյում գնացքների բախման հետևանքով
Առնվազն 26 մարդ տուժել է Նյու Յորքի մետրոյում գնացքների բախման հետևանքով

Նյու Յորքի մետրոյի գնացքը բախվել է մեկ այլ գնացքի և դուրս եկել ռելսերից: Տուժել է առնվազն 26 մարդ։ Միջադեպը Մանհեթենում խափանումների պատճառ է դարձել։

Մոտ 300 ուղևոր տեղափոխող գնացքը բախվել է Մետրոպոլիտենի տրանսպորտի ծառայության չաշխատող գնացքին։

Պաշտոնյաների տվյալներով՝ ռելսերից դուրս եկած գնացքից մոտ երեք հարյուր մարդ է տարհանվել։ Հրշեջները մի քանի հարյուր մարդու են տարհանել նաեւ երրորդ գնացքից, որը չի մասնակցել բախմանը, սակայն միջադեպի պատճառով ստիպված է եղել կանգ առնել թունելում։

«Բարեբախտաբար ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Պարզ է, որ երկու գնացք չպետք է բախվեն միմյանց։ Մենք մանրամասն կաշխատենք այս հարցի շուրջ»,- ասել է Նյու Յորքի տարանցիկ վարչության նախագահ Ռիչարդ Դեյվը։