Առնվազն 25 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել Դոնեցկի արվարձաններում գտնվող շուկայի վրա հարձակման հետևանքով
Առնվազն 25 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել Ուկրաինայի Դոնեցկի արվարձանում գտնվող շուկայի վրա հարձակման հետևանքով։
Քաղաքի Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինի խոսքով՝ տարածքը, որտեղ գտնվում են խանութներն ու շուկան, գնդակոծվել է ուկրաինական ուժերի կողմից։
Ուկրաինական կողմը չի մեկնաբանել միջադեպը։