Առնվազն 21 մարդ է զոհվել Իտալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի էստակադայից ընկնելու հետևանքով
Առնվազն 21 մարդ է զոհվել Իտալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի էստակադայից ընկնելու հետևանքով

Առնվազն 21 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել, երբ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսն ընկել է էստակադայից։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Վենետիկի մոտ։ Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել երկաթուղային գծերի մոտ՝ Մեստրե շրջանում, որը կամրջով կապված է Վենետիկի հետ։ Վթարի հետեւանքով ավտոբուսը այրվել է։

Տուժածներից հինգի վիճակը ծանր է։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։ Վարկածներից մեկի համաձայն՝ ավտոբուսի վարորդը՝ 40-ամյա իտալացին, ով մահացածների թվում է, վթարից առաջ վատացել է։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին արձագանքել է միջադեպին և իր ցավակցությունը հայտնել մահացածի ընտանիքներին և հարազատներին։