Առնվազն 20 մարդ է զոհվել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Առնվազն 20 մարդ է զոհվել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Տեղեկությունը տարածում է «Reuters»-ը։
Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ նախ առաջին, ապա երկրորդ պայթյունը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելյան Կերման քաղաքում արարողության ժամանակ, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Ինչպես գրում է «Reuters»-ը, իրանական որոշ լրատվական գործակալությունների տվյալներով՝ պայթյունի հետեւանքով առնվազն 50 մարդ վիրավորվել է։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել պայթյունների պատճառ։