Առնվազն 20 մարդ է զոհվել, 290-ը՝ վիրավորվել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Առնվազն 20 մարդ է զոհվել, 290-ը՝ վիրավորվել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Առնվազն 20 մարդ է զոհվել, 290-ը՝ վիրավորվել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, մի քանի մարդ անհետ կորել է։ Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ շրջանը լքելու համար տեղի բնակիչներին վառելիք է բաժանվել, ինչի պատճառով տարածքում բազմաթիվ մարդիկ են հավաքվել։ Սակայն, թե որն է եղել պայթյունի պատճառը, այս փուլում հայտնի չէ։

Ինչպես գրում է «Deutsche Welle»-ն, յոթ մարդ հոսպիտալացումից հետո է մահացել, իսկ 13-ը՝ տեղում։ Վիրավորներից մի քանիսը տեղափոխվել են Հայաստանի հիվանդանոցներ։