Առնվազն 20 մարդ, այդ թվում՝ բրիտանացի լրագրող, վիրավորվել է Ռուսաստանի կողմից Խարկովի ռմբակոծության հետևանքով
Ռուսաստանի կողմից Խարկովը ռմբակոծելու արդյունքում տուժել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս և բրիտանացի լրագրող։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ռուսական զորքերը ավելի քան վեց անգամ հարվածներ են հասցրել Խարկովի կենտրոնական հատվածին՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու տները։
«Օկուպանտները գրոհել են Խարկով քաղաքի կենտրոնական հատվածը։ Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, բուժհաստատությունները, բնակելի շենքերը, խանութները և հասարակական այլ վայրեր»,- ասել է Խարկովի մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտարարել էին Պոլտավայի, Խարկովի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում բալիստիկ զենք կիրառելու սպառնալիքի մասին։