Առնվազն 144 մարդ զոհվել է, 732-ը՝ վիրավորվել Մյանմայի երկրաշարժի հետևանքով
Առնվազն 144 մարդ է զոհվել, 732-ը՝ վիրավորվել Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Տեղեկությունը հայտնել է երկրի զինված ուժերի ղեկավար Մին Աուն Հլաինգը։
Հլաինգը հայտնել է, որ զոհերի և վիրավորների թիվը ակնկալվում է, որ կաճի։ Առկա տեղեկությունների համաձայն՝ մահացածներից 96-ը մահացել են Նայփիդայում, 18-ը՝ Սիկաինում, 30-ը՝ Մանդալայում։
Երկրի վեց շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։
Տեղեկացնենք, որ մարտի 28-ի առավոտյան Մյանմարում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից մոտ 17 կիլոմետր հեռավորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում և Չինաստանի հարավ-արևմտյան Յունան նահանգում: