Առնվազն 13 մարդ է զոհվել Իսպանիայում հորդառատ անձրեւների պատր առաջացած ջրհեղեղների հետեւանքով
Առնվազն 13 մարդ է զոհվել Իսպանիայում հորդառատ անձրեւների պատր առաջացած ջրհեղեղների հետեւանքով

Իսպանիայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների պատճառով առնվազն 13 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով։

Վալենսիայի շրջանի ղեկավար Կառլոս Մազոսը նշում է, որ այս փուլում զոհերի ճշգրիտ թիվը հնարավոր չէ նշել, քանի որ աղետից տուժած շրջանում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։

Հեղեղը քշել է կամուրջներն ու մեքենաները, իսկ շտապօգնության ծառայությունները անօդաչու սարքեր են օգտագործում անհետ կորածներին որոնելու համար: Փրկարարները չեն կարողանում հասնել որոշ տարածքներ։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վալենսիայում տասնյակ մարդիկ գիշերել են բեռնատարներում ու մեքենաներում, ինչպես նաև տանիքների վրա՝ սպասելով օգնության։

Վալենսիայում հայտարարվել է տագնապի ամենաբարձր կարմիր մակարդակը, իսկ Անդալուսիայի որոշ հատվածներում գործում է տագնապի երկրորդ աստիճանը։

Ջրհեղեղը խաթարել է երթեւեկությունը։ Վալենսիայի մարզում երկաթուղային երթեւեկությունը դադարեցվել է, 10 չվերթ չեղարկվել է, 12 չվերթ վայրէջք է կատարել այլ քաղաքներ։

Վալենսիայի քաղաքապետարանի տվյալներով՝ այսօր քաղաքում դադարեցվել է ուսումնական գործընթացը, չեղարկվել են սպորտային միջոցառումները։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է անում քաղաքացիներին հետևել իշխանությունների առաջարկներին և խուսափել առանց հատուկ անհրաժեշտության ճանապարհորդությունների։