Առկա տեղեկությունների համաձայն՝ Կեսարիա Աբրամիձեի սպանության մեջ մեղադրվողը ձերբակալված է
Առկա տեղեկությունների համաձայն՝ Կեսարիա Աբրամիձեի սպանության մեջ մեղադրվողը ձերբակալված է

Առկա տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն արդեն ձերբակալել են Կեսարիա Աբրամիձեի սպանության մեջ մեղադրվողին։

Քննչական գերատեսչությունն այս կապակցությամբ դեռ պաշտոնական մեկնաբանություն չի տվել։

Սպանությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում։ ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը վերաբերում է դիտավորությամբ սպանությանը։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ Կեսարիա Աբրամիձեին սպանել է տղամարդ ընկերը։