Առկա տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ձերբակալել են Նիկա Գվարամիային

17:39, 04.12.2024

Առկա տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ձերբակալել են «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Գվարամիային։ Իրավապահները խուզարկություն էին իրականացնում «Դրոա» կուսակցության գրասենյակում։

Առկա տեղեկությունների համաձայն՝ գրասենյակի հարակից տարածքում Նիկա Գվարամիայի և ոստիկանների միջև առերեսում է տեղի ունեցել, որից հետո Գվարամիային իրավապահները ձերբակալել են և դուրս բերել տարածքից։

Այսօր՝ մի քանի ժամ առաջ, ոստիկանները մտել են կազմակերպություններից մեկի և մի քանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ։

Նմանատիպ