Առևտրի կենտրոնների, Մոլերի, այսպես կոչված Ռիթեյլ հատվածի ներկայացուցիչները հանդիպում են կառավարության տնտեսական թիմին և համավարակաբաններին
Առևտրի կենտրոնների, Մոլերի, այսպես կոչված Ռիթեյլ հատվածի ներկայացուցիչները հանդիպում են կառավարության տնտեսական թիմին և համավարակաբաններին: Հանդիպման նպատակն այն է, որ կողմերը վերջնականապես համաձայնության գան, թե ինչպես է վերսկսվելու այս ոլորտի աշխատանքը փետրվարի մեկից:
Բիզնեսն ունի մի քանի պահանջներ, որոնք այսօր կներկայացնեն բժշկական ոլորտի ներկայացուցիչներին և կառավարության թիմին: Օրինակ, մասնավոր հատվածը պահանջում է վերականգնել հասարակական տրանսպորտի աշխատանքը, մեկ ժամով հետաձգեն երթևեկության վրա սահմանափակումը և թույլ տան աշխատել հանգստյան օրերին:
«Մեր հատվածը ցույց է տվել, թե ինչպես կարող է հաջողությամբ կառավարել գործընթացները համավարակի ընթացքում: Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում, մենք վեց առևտրի կենտրոններ սպասարկել ենք մեկ միլիոն հաճախորդի, և համավարակային պայթյուն չի եղել, իրավիճակը չի սրվել, այսինքն դա հնարավոր է: Ուստի այսօր մեր առաջարկը կլինի շարունակել աշխատանքը, առանց հանգստյան օրերի սահմանափակումների: Հասարակական տրանսպորտը նաև ընդհանուր խնդիր է բոլորի համար, քանի որ 17 000 մարդ ամեն օր ինչպես պետք է գնա աշխատանքի և տուն, դա հարցեր է առաջացնում և մեզ համար կարևոր է նաև ունենալ հատուկ հակաճգնաժամային փաթեթ: Դա ենթադրում է հարկային արտոնություններ գույքահարկի մասով, ինչպես նաև կխոսենք պարետային ժամն առնվազն մեկ ժամով հետաձգելու մասին: Որպեսզի առևտրի կենտրոնները և առհասարակ բիզնեսը աշխատեն երեկոյան ժամը 8-ից 9-ը, աշխատողների տուն գալու համար շատ քիչ ժամանակ կլինի», – հայտարարել է «Թբիլիսիի ցենտրալի» տնօրեն Լևան Ղարալաշվիլին:
«Ռիթեյլ գրուպ Ջորջիայի» ղեկավարի հայտարարությամբ, նախաամանորյա ժամանակաշրջանում մոլերն ու մթերային խանութներն ապացուցել են, որ նրանք համավարակի պայմաններում կարող են անվտանգ սպասարկել հաճախորդներին:
«Քարվասլա» առևտրի կենտրոնի տնօրենը այսօրվա հանդիպմանը բարձրացնելու հիմնական խնդիրներից մեկը, հասարակական տրանսպորտի վերականգնման հարցը: Ինչպես լրատվամիջոցներին ասել է Զուրաբ Շավլաղաձեն, բիզնեսի համար իր աշխատողներին տեղափոխելը բավականին թանկ է:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից ոչ պարենային ապրանքներ վաճառող առևտրի կենտրոնները, մոլերը և խանութները կվերսկսեն իրենց գործունեությունը, որոշակի կանոնակարգերի պաշտպանությամբ: