Առևտրային կաշառքի և կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու-իրացնելու փաստի առթիվ քննչական ծառայությունը պատասխանատվության է ենթարկել մեկ անձի
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում որպես մեղադրյալ պատասխանատվության են ենթարկել մեկ անձի՝ առևտրային կաշառքի և կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու-իրացնելու համար։ Տեղեկությունը տարածում է քննչական ծառայությունը։
«Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալը, ով անշարժ գույքի լիազորված փորձագետ է, ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով, քաղաքացիներից մեկի համար գումարի դիմաց կեղծ եզրահանգում է պատրաստել, ըստ որի՝ Շիդա Քարթլիում գտնվող 13 830 լարի արժողությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասը գնահատվել է 1 094 060 լարի»,- հայտնել են քննչական ծառայությունից։
Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի երրորդ մասով և 362-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում 2-ից 4 տարի ժամկետով։