Արևմուտքը 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմից հետո թույլ տված սխալը չպետք է կրկնի. Էստոնիայի նախագահ
Արևմուտքը 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմից հետո թույլ տված սխալը չպետք է կրկնի: Այս մասին հայտարարել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը՝ New Eastern Europe-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, կարևոր է, որ արևմուտքը չմոռանա, թե ինչ է կատարվում Ուկրաինայում:
«Մենք չպետք է մոռանանք, ինչ է տեղի ունենում այնտեղ: Սա պատերազմէ և մենք այն պետք է անվանենք պատերազմ»,- հայտարարել է Էստոնիայի նախագահը:
«Գոյություն ունի ռիսկ, որ ընտելանանք նրան, ինչ կատարվում է այնտեղ, համապատասխանաբար չարձագանքենք և սկսենք զրուցել սովորական հարաբերությունների վերականգնման մասին: Մենք նույն սխալը թույլ ենք տվել 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմից հետո և չպետք է կրկնենք դա: Գործը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլ մեր սեփական անվտանգությանը – պատասխանել հարվածին, որը խախտում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը»,- հայտարարել է Էստոնիայի նախագահը: