Արևմտյան Վրաստանում գետերի , առանձնապես Ռիոնիում ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է
Արևմտյան Վրաստանում գետերի , առանձնապես Ռիոնիում ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է

Շրջակա միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, արևմտյան Վրաստանում գետերի , առանձնապես Ռիոնիում ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է:

Գործակալության փոխանցմամբ, ջրի մակարդակի ավելացումը կապված է տեղումների հետ:

«Ջրի մակարդակը բարձր է լինելու մինչև մարտի 6-ի կեսօրը: Ջրի մակարդակի վտանգավոր շեմին բարձրանալ չի սպասվում: Մարտի 6-ի կեսօրից հետո սպասվում է, որ ջրի մակարդակը գետերում նվազելու է»,-ասված է միջավայրի ազգային գործակալության հրապարակված հայտարարության մեջ: