Արևմտյան պատժամիջոցները զինում են համաշխարհային տնտեսությունը, իսկ ուկրաինական ճգնաժամը ևս մեկ արթնացման կոչ է աշխարհի համար. Սի Ձինփին

12:53, 23.06.2022

Արևմուտքի պատժամիջոցները զինում են համաշխարհային տնտեսությունը, իսկ ուկրաինական ճգնաժամը ևս մեկ արթնացման կոչ է աշխարհի բոլոր երկրների համար,- այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ձինփինը։

Չինաստանի առաջնորդի խոսքով՝ ուժային դիրքում գործելը միջազգային համակարգում անվտանգության երկընտրանքներ է առաջացնում։

«Անցյալի ողբերգությունները մեզ ասում են, որ հեգեմոնիան, խմբակային քաղաքականությունը և դաշինքային առճակատումը խաղաղություն կամ անվտանգություն չեն բերում։ Դրանք հանգեցնում են միայն պատերազմների և բախումների։ Ուկրաինական ճգնաժամը ևս մեկ ահազանգ է ողջ աշխարհի համար: Դա մեզ հիշեցնում է, որ ուժի դիրքորոշման նկատմամբ կույր հավատը, ռազմական դաշինքներն ընդլայնելու փորձերը և ուրիշների հաշվին մեր անվտանգությունը փնտրելը կարող է միայն անվտանգության երկընտրանք լինել», – ասել է Սի Ձինպինը:

Նմանատիպ