Մոլորակի բնակչության մի մասը եղել է արևի խավարման ականատես: Աշխարհի որոշ մասերում արևը մթնել է կլորաձև, իսկ որոշ մասերում, այդ թվում Վրաստանում մասնակիորեն:
Արևի խավարումը պայմանավորված է երկիր մոլորակի և արևի միջև լուսնի անցումով, որի ժամանակ լուսնի ստվերն ընկնում է մեր մոլորակի վրա:
Այդ երույթը նկարահանել է Վրաստանի առաջին ալիքի լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն:
Արևի հաջորդ խավարումը կլինի 2020 թվականի դեկտեմբերի 14-ին, սակայն, այդ երևույթը Վրաստանից չի հաջողվի դիտել: Արևը ամբողջությամբ խավարելու է Արգենտինայի և Չիլիի որոշ հատվածներում: