«Արևելյան գործընկերության» նախարարական հանդիպման շրջանակում Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իր հոլանդացի գործընկերոջ հետ
«Արևելյան գործընկերության» նախարարական հանդիպման շրջանակում Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իր հոլանդացի գործընկերոջ հետ

«Արևելյան գործընկերության» նախարարական հանդիպման շրջանակում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իր հոլանդացի գործընկեր Հանկե Բրուինի հետ։ Այս մասին ԱԳ նախարարը գրում է սոցցանցում:

«Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրյունս Սլոթի հետ հանդիպմանը ես հնարավորություն ունեցա կիսվել Վրաստանի կառավարության ջանքերի մասին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։ Ես հույս հայտնեցի, որ Վրաստանը կստանա թեկնածուի կարգավիճակ, ինչը շատ կարևոր է ինչպես երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»,- գրել է Դարչիաշվիլին X-ի անձնական էջում։