Արևելյան գործընկերության հարցերով Վրաստան են այցելում Եվրամիության և անդամ երկրների դեսպանները
Արևելյան գործընկերության հարցերով Վրաստան են այցելում Եվրամիության և անդամ երկրների դեսպանները

2023 թվականի նոյեմբերի 6-8-ը ԵՄ և անդամ երկրների պատվիրակությունը, այդ թվում՝ Իսպանիան, որպես ԵՄ խորհրդի ներկայիս նախագահ, կայցելի Վրաստան Արևելյան գործընկերության հարցերով։

Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, արտգործնախարարության ղեկավար Իլիա Դարչիաշվիլին պատվիրակության հետ կհանդիպի աշխատանքային ճաշի ձևաչափով։ Այցի շրջանակներում պատվիրակության հետ հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանի կառավարության ներկայացուցիչները։ Այցի շրջանակներում դեսպանները կայցելեն օկուպացիոն գիծ և տեղում կծանոթանան անվտանգության իրավիճակին։

Ինչպես հայտարարել են ԱԳՆ-ում, նշված այցն իրականացվում է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու կարևորագույն փուլում, քանի որ դրան նախորդում է Եվրահանձնաժողովի կողմից այսպես կոչված ընդլայնման փաթեթի հրապարակումը: Այս ֆոնին Եվրամիության մինչև 20 անդամ երկրների ներկայացուցչական պատվիրակության այցը հատուկ բեռ է կրում և հանդիսանում է Եվրամիության աջակցության ևս մեկ վառ օրինակ երկրի համար այդքան կարևոր ժամանակահատվածում։

Այցի ընթացքում Եվրամիության և Արևելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնարարություններ ունեցող անդամ երկրների դեսպանները հնարավորություն կունենան ծանոթանալու երկրում իրականացվող կամ ընթացող բարեփոխումներին և այդ առումով արդեն իսկ ձեռք բերված նշանակալի արդյունքներին։