Արևելք-Արևմուտք մայրուղու նոր 15 կմ հատվածներով երթևեկությունը բացվել է
Արևելք-Արևմուտք մայրուղու նոր 15 կմ հատվածներով երթևեկությունը բացվել է

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ երթևեկությունը բացվել է Արևելք-Արևմուտք մայրուղու 15 կմ-անոց նոր հատվածներով։

Գերատեսչության տվյալներով՝ ճանապարհի նոր հատվածն անցնում է Լանչխութի մունիցիպալիտետի տարածքով եւ միանում Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ճանապարհին։

«Երթևեկությունը բացվել է Սամտրեդիա-Գրիգոլեթի արագընթաց մայրուղու չորրորդ՝ 10 կմ հատվածում, որտեղ կառուցվել է 10 կմ երկարությամբ 4 գոտի ասֆալտբետոնե ճանապարհ, երկու զուգահեռ անցումներ և մեկ հանգույց։ Ճանապարհի նոր հատվածն անցնում է Լանչխութի մունիցիպալիտետի տարածքով և միանում Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ճանապարհին։

Աշխատանքներն իրականացվել են Եվրոպական ներդրումային բանկի (EIB) աջակցությամբ, որի արժեքը կազմել է 113 մլն լարի։

Երթևեկությունը բացվել է նաև Գրիգոլեթի-Քոբուլեթի 4 գծանոց ավտոճանապարհի հինգ կիլոմետրում։ Գրիգոլեթի-Քոբուլեթի շրջանցիկ ճանապարհի շինարարական աշխատանքները ներառում են 14,4 կմ 4 գոտի ասֆալտբետոնե ճանապարհի, 22 կամրջային անցումների, չորս տրանսպորտային հանգույցների, ջրատարների և ստորգետնյա ելքերի կառուցում։

Այս հատվածով Սամտրեդիա-Գրիգոլեթի ճանապարհը կմիանա Քոբուլեթիի շրջանցիկ ճանապարհին, իսկ Գրիգոլեթիից դեպի Քոբուլեթի երթևեկությունն այժմ կշարժվի արագընթաց մայրուղով։ Ծրագրին աջակցում է Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և դրա արժեքը կազմում է 228 մլն լարի։

Նոր հատվածներով երթեւեկությունը բացելով՝ զգալիորեն բարելավվում է ավտոմոբիլային տրանսպորտի տեղաշարժը՝ թե՛ անվտանգության, թե՛ ժամանակի կրճատման առումով։ Նոր հատվածներով տրանսպորտը կշարժվի ճանապարհային անվտանգության միջազգային ստանդարտին համապատասխան չորս երթևեկելի ճանապարհով, ինչը 15 կմ հատվածում երթևեկության ժամանակը երկու անգամ կկրճատի»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։