Արձակուրդը դեկտեմբերի 22-ին սկսելու մասին որոշումը կայացրել էր նախորդ ղեկավարությունը. Մանկապարտեզների գործակալություն
Որոշումն այն մասին, որ այս տարի Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում տարին ավարտվելու է դեկտեմբերի 22-ին, կայացրել է մսուր-մանկապարտեզների գործակալության նախկին ղեկավարությունը:
Այս մասին Առաջին ալիքին հայտնել են հանրության հետ կապերի ծառայությունում:
Նրանց տեղեկությամբ, ընկերության հետ, որը հոգում է երեխաների սննդի հարցը, Թբիլիսիի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել մինչև դեկտեմբերի 22-ը ներառյալ: Նոր մրցույթը հայտարարվել է դեկտեմբերի 13-ին:
Այս տարի Թբլիսիի հանրային մանկապարտեզներում տարին ավարտվում է դեկտեմբերի 22-ին և վերսկսվելու է հունվարի 15-ից: