Արդյունքների հրապարակումից տաս րոպե անց ազատել են մեր շտաբի ձերբակալված անդամներին. Նիկա Մելիա

Արդյունքների հրապարակումից տաս րոպե անց ազատել են մեր շտաբի ձերբակալված անդամներին, – այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» Գլդանիի մեծամասնական թեկնածու Նիկա Մելիան:

Նրա խոսքով, ընդդիմությունը տոնում է օլիգարխի պարտությունը:

«Ես ակնկալում էի, որ ընդդիմությունը կհաղթի ընդհանուր առմամբ, և ընդդիմությունը հաղթեց: Ընդամենը տաս րոպե առաջ ազատ արձակեցին մեր շտաբի ձերբակալված անդամներին: Նրանք ձերբակալվել են անհավանական զենքի սպառնալիքի տակ, սակայն հասկացան և արդյունքների հրապարակումից տաս րոպեում ազատեցին նրանց»,- ասել է Մելիան:

Ներքին գործերի նախարարությունը հինգ մարդու է բերման ենթարկել Գլդանիի թիվ 79 ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած առճակատման կապակցությամբ: