Արդեն վաճառվել է 40 000 ճանապարհորդական աբոնեմենտ, մեկ ուղևորության արժեքը այսօրվա դրությամբ կազմում է 32 թեթրի. Կախա Կալաձե
Այսօրվա դրությամբ վաճառվել է 40 000 ճանապարհորդական աբոնեմենտ, որոնց մեծ մասը մեկամսյա և մեկամյա է։ Այդ մասին մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է 40 հազար աբոնեմենտ։ Նրանցից շատերը գալիս են մեկամսյա և մեկ տարվա աբոնեմենտներով, ինչը շատ լավ է։ Ինչ վերաբերում է ուղեվարձին, ապա հասարակական տրանսպորտում վճարվող ընդհանուր ուղեվարձի և ուղևորությունների քանակի համեմատ մեկ ուղևորության արժեքը այսօրվա դրությամբ կազմում է 32 թեթրի։
Այս մասին ընդդիմախոսներից շատ ապատեղեկատվություն ենք լսում։ Նրանք ամեն կերպ փորձում են մոլորեցնել հասարակությանը։ Կախված անհրաժեշտությունից՝ կարող եք գնել տարբեր տեսակի փաթեթներ։ Թողել ենք նաև միանվագ վճար։ Քաղաքացիները կարող են վճարել Metroman-ի միջոցով։ Ինտեգրված սակագնում ներդրել ենք նաև միկրոավտոբուս, ինչը շատ կարևոր է։ Մենք ամեն ինչ դրել ենք միասնական համակարգի մեջ»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, Թբիլիսիի քաղաքապետարանը կշարունակի իրականացնել մի շարք օգտակար նախագծեր տարբեր ուղղություններով։
«Ձեր քննադատություններից ոչ մեկը չի կարող կանգնեցնել այս ամենը։ Դուք էս քաղաքի համար ամենամեծ չարիքն արած ժողովուրդն եք՝ խլել եք քաղաքի ամենակարևոր տրանսպորտը՝ տրամվայը, ռելսերը դրել եք, ծախել եք, ջարդոն եք արել։ Դուք իրավունք չունեք խոսել հասարակական տրանսպորտի և տրանսպորտի քաղաքականության մասին։ Դուք պատմության մեջ կմնաք որպես մարդիկ, ովքեր գողացել են մայրաքաղաքից ամենաարժեքավոր, ամենակարևոր հասարակական տրանսպորտը՝ տրամվայը: Սա մեծ փորձանք է, որ դուք արել եք այս քաղաքի համար»,- ասել է Կախա Կալաձեն։