Թբիլիսիում է ավտոբուսների և միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը (ֆոտոշարք)
Հասարակական ավտոպարկի նորացման ծրագրի շրջանակներում Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ ձեռք է բերել 226 միավոր Եվրո 6 ստանդարտի 12 մետր ավտոբուսներ: Դրանց մի մասն արդեն մայրաքաղաքում է, իսկ մնացածը փուլ առ փուլ մինչև 2021 թվականի մարտը կլինի քաղաքում:
Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի, նոր ավտոբուսները նախատեսված են 90 ուղևորների համար, որոնցից 28-ը նստատեղի է: Ավտոբուսները լիովին հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց. Կա հատուկ տարածք և ծալովի թեքահարթակ՝ անվաբազկաթոռով ավտոբուս բարձրարնալն ապահովելու համար. Ավտոբուսները հագեցած են ժամանակակից ստանդարտ ջեռուցման, օդորակման և օդափոխության ինտեգրված համակարգով, որը նախատեսված է Թբիլիսիի կլիմայական պայմանների համար. Այն ունի տեղեկատվական ձայնային համակարգ, ներքին և արտաքին հակավանդալային վիդեո-մոնիտորինգի համակարգ, ինչպես նաև USB լիցքավորող սարքեր և կանգառի անվանումները հայտարարելու տեխնիկական միջոցներ:
Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի, նոր ավտոբուսների առաջին հոսքը բաշխվելու է տրանսպորտային տասը միջանցքներում, որով կսկսվի «Սիստրա» ընկերության կողմից մշակված նոր երթուղային սխեմայի աստիճանաբար իրականացման գործընթացը:
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը, հասարակական ավտոպարկի նորացման ծրագրի շրջանակներում, գնել և շահագործման է հանձնել. 143 միավոր MAN 12 մետրանոց ավտոբուս; 90 միավոր MAN 10 մետրանոց ավտոբուս; 220 միավոր 8 մետրանոց ISUZU ավտոբուս:
2021 թվականին նախատեսվում է ձեռք բերել նաև 180 միավոր 18 մետրանոց ավտոբուսներ:
Բացի այդ, ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 300 միավոր FORD ապրանքանիշի, դիզելային շարժիչիվ աշխատող Եվրո 5-ի, էկոլոգիապես մաքուր միկրոավտոբուս:
Քաղաքապետարանի փոխանցմամբ, միկրոավտոբուսը նախատեսված է 17 ուղևորի համար: Վարորդի և առջևի ուղևորի համար նախատեսված են անվտանգության բարձիկներ, իսկ մեքենայի բոլոր նստատեղերին մոնտաժված են երեք կետանոց անվտանգության գոտիներ: Վարորդի և ուղևորի ապակիները բացվում են էլեկտրոնային եղանակով: Միկրոավտոբուսները հագեցած են ջեռուցման և օդորակման համակարգերով, որոնք նախատեսված են Թբիլիսիի կլիմայի համար, բացի այդ, դրանք ունեն AM / FM ռադիո և AUX, USB միակցիչներ: Այս միկրոավտոբուսների ամբողջական ներդրման համար սահմանված է 180 օրացուցային օր: