Արդեն մեկ ամիս է Վրաստանը դիմել է «Ռեմդեսիվիրը» արտադրող «Գիլեադ» ընկերությանը, որ նախատեսված լինի Վրաստանի համար դեղորայքի մատակարարումը. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ «Ռեմդեսիվիր» դեղորայքը չի օգտագործվում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի ժամանակ, և գոյություն ունի դրա օգտագործման, ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի գործակալության հանձնարարականները:
Միևնույն ժամանակ, Գամղրելիձեն նշում է, որ Վրաստանն արդեն դիմել է նշված դեղորայքը արտադրող «Գիլեադ» ընկերությանը, որ նախատեսվի մեզ համար դեղորայքի մատակարարումը:
«Այս դեղամիջոցը արտադրվում է մեր շատ լավ գործընկեր «Գիլիադ» ընկերության կողմից, որը համագործակցում է մեզ հետ և օգնում է մեզ հեպատիտի դեմ հաջող ծրագրում: Այս դեղամիջոցը ստեղծվել է 2015 թվականին, Էբոլայի համավարակի ժամանակ և հանդիսանում է հակավարակային դեղամիջոց:
Այս օրերին ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի գործակալությունը հաստատել է, որ այն կարող է օգտագործվել ծանր դեպքերի համար: Արդեն մեկ ամիս է Վրաստանը դիմել է «Ռեմդեսիվիրը» արտադրող «Գիլեադ» ընկերությանը, որ նախատեսված լինի Վրաստանի համար դեղորայքի մատակարարումը:
Հուսով եմ կստանանք այդ դեղամիջոցը: Սակայն դա չի նշանակում, որ դա օգտագործվելու է բոլոր դեպքերի ժամանակ,- ասել է Ամիրան Գամղրելիձեն: