Արդեն բավականին երկար ժամանակ «ազգային շարժումը» չի թաքցնում, որ պատրաստվում է ռևանշի համար. Էկա Բեսելիա
Արդեն բավականին երկար ժամանակ «ազգային շարժումը» չի թաքցնում, որ պատրաստվում է ռևանշի համար. Էկա Բեսելիա

Խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ, Էկա Բեսելիայի հայտարարությամբ «ազգային շարժումը» արդեն բավականին երկար ժամանակ չի թաքցնում, որ պատրաստվում է ռևանշի համար:

Էկա Բեսելիան արձագանքել է Գրիգոլ Վաշաձեի ռուս փյառտեխնոլոգ Վիտալի Շկլիարովի հայտարարությանը և նշել, որ նրա կարծիքներում երևում է հեղափոխության ուղիղ ուղերձներ:

«Ազգային շարժում» կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի ռուս փյառտեխնոլոգ, Վիտալի Շկլիարովը «էխո Մոսկվի» ռադիոկայանի կայք էջում հրապարակել է հոդված – «երեք եզրահանգում Վրաստանի նախագահական ընտրություններից»: Շկլիարովը նշում է, որ հնարավոր է դեկտեմբերին Վրաստանում իրավիճակը փոխվի: Շանս կա, որ տեղի ունենա ոչ թե «վարդերի հեղափոխություն» կամ իշխանափոխություն, այլ փոփոխությունների խաղաղ և իսկական ժողովրդավարական «հեղափոխություն»: