Արդարադատության խորհրդի նիստին հարցազրույց է ընթանում 2017 թվականին եռամյա փորձաշրջանով նշանակված դատավորների հետ
Արդարադատության խորհրդի նիստին հարցազրույց է ընթանում 2017 թվականին եռամյա փորձաշրջանով նշանակված դատավորների հետ

Արդարադատության խորհրդի նիստին հարցազրույց է ընթանում 2017 թվականին եռամյա փորձաշրջանով նշանակված դատավորների հետ: Գործընթացից հետո քվեարկություն կանցկացվի նրանց անժամկետ նշանակելու առնչությամբ:

Խորհրդի ոչ դատավոր անդամների համար հարցեր է առաջացնում թեկնածուներից մեկի, Նինո Մամուլաշվիլու ընտրությունը: Նրանց հայտարարությամբ, Մամուլաշվիլին խորհրդարանի անդամ Դավիթ Մաթիկաշվիլու կինն է:

«Նինո Մամուլաշվիլին, որ խորհրդարանի անդամ Դավիթ Մաթիկաշվիլու կինն է, հարցեր է առաջացնում, քանի որ նա դատավոր է դարձել 2017 թվականի գարնանը, երբ նրա ամուսինն արդեն Վրաստանի խորհրդարանի անդամ էր: Հետաքրքիր հանգամանք է, որ Նինո Մամուլաշվիլին մի քանի տարի փորձում էր դառնալ դատավոր, մոտ երեք անգամ փորձել է, սակայն խորհրդից մերժում էր ստանում: Չգիտես ինչու, երբ նրա ամուսինը դարձավ խորհրդարանի անդամ, Նինո Մամուլաշվիլին դարձավ դատավոր և այդ ամսաթվերը կասկածի լուրջ տեղիք են տալիս: Ինչպես գիտեք, վերջին ժամանակաշրջանում լրջորեն բարձրացված է հարցը բազմաթիվ գործերով Վրաստանի դատական համակարգի անկախության, անհատական դատավորի անաչառության վերաբերյալ, դրան արձագանքել են նաև ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի զեկույցում»,- հայտարարել է Նազի Ջանեզաշվիլին:

Ինչպես հայտարարել է Արդարադատության խորհրդի ոչ դատավոր անդամ Անա Դոլիձեն, «կլաստերը», որը կառավարում է Վրաստանի դատական համակարգը, շարունակում է այն կառավարել միայն իշխանությունը պահելու նպատակով: