Արդարադատության տունն այսօր կաշխատի, մինչև վերջին այցելուին չմատուցվի ցանկալի ծառայությունը
Արդարադատության տունը կաշխատի, մինչև վերջին այցելուին չմատուցվի ցանկալի ծառայությունը,- այս մասին հայտարարել է Արդարադատությանա տան գործադիր տնօրեն Գիվի Ազաուրաշվիլին:
Արդարադատության տանը առավոտից չի դադարում այցելուների հոսքը: Գերատեսչության տեղեկությամբ, երկու կոնկրետ ծառայության պատճառով, որոնց տրման ժամկետը լրանում է մինչև հոկտեմբերի մեկը, Արդարադատության տանն այսօր դիմել է ռեկորդային թվով այցելու:
Նշված ծառայություններն են՝ տաքսի ծառայության լիցենզիան և ծանր, վնասող և վտանգավոր աշխատանքային պայմաններ իրականացնող անձանց գործունեության գրանցումը:
«Թբիլիսիի Արդարադատության տունը ամեն օր սպասարկում է մոտ 8500 սպառողի, և քաղաքացիներ սպասելաժամանակը 5:36 րոպե է: 2018 թվականի սեպտեմբերի 28-ի 13:00-ի տվյալներով, Թբիլիսիի մասնաճյուղը ծառայություն է մատուցել 4411 այցելուի, իսկ սպասման ռեժիմում էր 2289 բաժանորդ»,- նշված է Արդարադատության տան տեղեկությունում: