Արդարադատության տունը սպառողներին առաջարկում է անշարժ գույքի վերանորոգման ապահովագրության թարմացված փաթեթ
Արդարադատության տունը շարունակում է ակտիվորեն համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ սպառողների համար ծառայությունների մատչելիությունը բարձրացնելու նպատակով։ Այս անգամ Արդարադատության տունը քաղաքացիներին առաջարկում է անշարժ գույքի վերանորոգման ապահովագրության թարմացված փաթեթ, որն ամբողջությամբ հարմարեցված է սպառողների շահերին ու կարիքներին։
Ըստ Արդարադատության տան՝ վերանորոգման ապահովագրության փաթեթը եզակի է և քաղաքացիներին առաջարկում է մրցունակ գին։ Ծառայությունը ստանալու համար օգտվողներն այլևս ստիպված չեն լինի ներկայանալ ապահովագրական ընկերությունների գրասենյակներ։
«Արդարադատության տանից օգտվողները հնարավորություն ունեն գույքի հաշվառման հետ մեկտեղ ապահովագրել իրենց անշարժ գույքի վերանորոգումը հարմարավետ միջավայրում, մեկ տարածքում, արագ և հեշտությամբ։
Ապահովագրական պոլիս կարող են ձեռք բերել ինչպես Վրաստանի, այնպես էլ օրինական տարիքի օտարերկրյա քաղաքացիները:
Օգտատերերը հնարավորություն ունեն ծառայություններ ստանալ Արդարադատության տան 118 մասնաճյուղերում և արդարադատության շարժական տներում»,- նշվում է տեղեկատվության մեջ։