Արդարադատության տուն - Տեխնիկական անսարքության պատճառով Արդարադատության տան մասնաճյուղերում ծառայությունների մատուցումը հետաձգվում է
Տեխնիկական անսարքության պատճառով Արդարադատության տան մասնաճյուղերում ծառայությունների մատուցումը հետաձգվում է, հայտնում է Արդարադատության տունը Facebook-ում։
«Տեղեկացնում ենք, որ անկախ Արդարադատության նախարարության համակարգից, մատակարարի ցանցում գլոբալ տեխնիկական սխալի պատճառով Արդարադատության տան մասնաճյուղերում ծառայությունների մատուցումն ընդհատվում է։
Ինտենսիվ աշխատանք է տարվում սխալը վերացնելու ուղղությամբ։ Տեղեկատվությունը կտեղադրվի Արդարադատության տան ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ ծառայությունների մատուցման գործընթացը թարմացնելուն պես։ Ներողություն ենք խնդրում ուշացման համար»,- ասված է Արդարադատության տան հայտարարության մեջ։