Արդարադատության տներում արգելվում է առանց դիմակների և անչափահասների մուտքը
Քաղաքացիներին առանց դիմակների թույլ չեն տա մտնել Արդարադատության տներ:
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Ծուլուկիանիի խոսքով կբացվեն Արդարադատության տները և հասարակական կենտրոնները, սակայն կաշխատեն նոր սկզբունքներով:
«Հատկանշական է, որ շենք ոչ ոքի թույլ չի տրվի մտնել առանց դիմակի: Ինչպես նաև մուտքը կարգելվի անչափահասների համար, հետևաբար, Արդարադատության տների երեխաների համար հատկացված տարածքները ժամանակավոր կմնան փակ», – հայտարարել է նախարարը: