Արդարադատության տանը ծառայությունների մատուցման գործընթացը լիովին վերականգնվել է
Արդարադատության տանը ծառայությունների մատուցման գործընթացը վերականգնվել է, հայտնում է Արդարադատության տունը ֆեյսբուքյան իր էջում։
«Տեղեկացնում ենք, որ Արդարադատության տանը ծառայությունների մատուցման գործընթացը լիովին վերականգնվել է»,- նշված է Արդարադատության տան հայտարարության մեջ։
Արդարադատության տունն այսօր հայտարարություն է տարածել, որ մատակարարի ցանցում գլոբալ տեխնիկական անսարքության պատճառով ընդհատվել է Արդարադատության տան մասնաճյուղերին ծառայությունների մատուցումը։