Արդարադատության տան մոտ տեղի է ունեցել «միասնությունը կհաղթի ռուսական ագրեսիան» վեռնագրով ակցիա
Արդարադատության տան մոտ մի քանի քաղաքական կուսակցության երիտասարդական թևի և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները կազմակերպել են «միասնությունը կհաղթի ռուսական ագրեսիան» վեռնագրով ակցիա: Ցուցարարները արդարադատության տան մոտ գտնվող կամրջի վրա տեղադրել են համապատասխան գրությամբ պաստառ:
Ակցիայի մասնակիցները բողոքել են Ռուսաստանի արարքների և Վրաստանի իշխանությունների Ռուսաստանի հանդեպ քաղաքականության դեմ:
Ինչպես հայտարարել է «շարժում Վրաստանի համար» կուսակցության անդամ Դիմիտրի Բիձինաշվիլին, նրանք ծրագրում են ցույցերին տալ շարունակական բնույթ և պահանջեն իշխանություններից իրականացնել քայլեր Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության դեմ:
«Ելնելով երկրում ստեղծված բարդ իրավիճակից, որը վերաբերում է երկրի 20 տոկոսի բռնազավթմանը և վարչական սահմանի ամենօրյա ռեժիմով առաջ քաշելուն, մենք որոշեցինք միավորվել և այս գործողությամբ դիմակայել Ռուսական բռնազավթմանը: Պայքարելու ենք բռնազավթման դեմ, մենք թույլ չենք տա, որ Վրաստան վերադառնա ռուսական ազդեցությունը: Մենք ծրագրում ենք ցույցերին տալ շարունակական բնույթ և պահանջել իշխանություններից իրականացնել քայլեր Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության դեմ: Միայն միասնությունը կհաղթի Ռուսական ագրեսիան»,-ասել է Բիձինաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan