Արդարադատության տան մոտ գտնվող հետիոտնային կամուրջը ժամանակավորապես կփակվի
Դեկտեմբերի 16-ին, 00:00-ից մինչև դեկտեմբերի 17-ի 23:00-ն Թբիլիսիում, վերանորոգչական աշխատանքների պատճառով փակվելու է Արդարադատության տան մոտ գտնվող հետիոտնային կամուրջը:
Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը:
Քաղաքապետարանի տեղեկությամբ, աշխատանքներն իրականացնում է «Թբիլսերվիս գրուպ»-ը:
Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է խնդրում խոչընդոտների համար: