Արդարադատության փոխնախարար. Արխիվի տարածքում բռնկված հրդեհի պատճառները կպարզվեն քննությամբ
Տարբեր տեսակի ոչ ճիշտ տեղեկություններ են տարածվում, ուստի ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Ազգային արխիվի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել,- ասել է արդարադատության փոխնախարար Բուբա Լոմուաշվիլին։
Լոմուաշվիլիի խոսքով՝ հետաքննությունը կպարզի հրդեհի պատճառները։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը նման բարձր պրոֆեսիոնալ մոտեցման համար։ Նրանց օգնությամբ հրդեհը շատ արագ տեղայնացվել է։ Ներկայումս կատարվում է հետաքննություն։ Մեզ թույլ չեն տալիս մտնել այդ վայր։ Երբ ՆԳՆ-ն ավարտի իրավական բոլոր ընթացակարգերը, մենք կկարողանանք տեսնել, թե ինչ է վնասվել։ Մենք տեղյակ էինք այդ ռիսկերի մասին, ունեինք բոլոր տեսակի պաշտպանության համակարգեր: Թե ինչպես է դա եղել, կպարզի հետաքննությունը»,- ասել է Բուբա Լոմուաշվիլին։
Երեկ հրդեհ է բռնկվել Ազգային արխիվի բակում գտնվող առանձին շենքում։ Հրդեհի առնչությամբ Վրաստանի Ազգային արխիվը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ շենքում պահվել են նիտրո հիմքով ժապավեններ, բոլոր ժապավենները թվայնացվել են, և դրանց պատճենները պահվում են կինոարխիվում։