Արդարադատության նախարարությունը սկսել է Կալանավորման նոր օրենսգրքի մշակման աշխատանքները
Այսօր Արդարադատության նախարարությունում միջգերատեսչական ձևաչափով անցկացվել է քրեակատարողական օրենսդրության նախատեսվող փոփոխությունների առաջին վերանայումը։ Գործընթացի շրջանակներում կկոդագրվի քրեական իրավունքի ոլորտի օրենսդրությունը, կվերանայվեն ինչպես օրենսդրական ակտի կառուցվածքը, այնպես էլ դրա բովանդակությունը։ Արդյունքում, աշնանային նստաշրջանի ընթացքում Վրաստանի խորհրդարանում կմշակվի և կնախաձեռնվի Կալանավորման օրենսգրքի բոլորովին նոր նախագիծ։
Նախարարությունը օրենսդրական բարեփոխումների առաջին փուլում իրականացրել է Կալանավորման օրենսգրքի և Վրաստանի «Հատուկ քրեակատարողական ծառայության մասին» օրենքի քննադատական վերլուծություն և ներկայացրել փոփոխությունների իր տեսլականը։
Գիտական եզրակացությունների և վերլուծությունների վրա հիմնված օրենսդրության զարգացումը և գործընթացին բարձր որակավորում ունեցող փորձագետների մասնակցությունը Արդարադատության նախարարության առաջնահերթ ուղղություններից է։ Այս նպատակի իրականացման համար արդեն իսկ ձեռնարկվել են կոնկրետ քայլեր. հիմնադրվել է «Արդարադատություն» իրավաբանական գիտական ամսագիրը, որի երկրորդ համարն արդեն պատրաստ է տպագրության; Արդարադատության նախարարության աշխատակիցներին հասանելի է դարձել «HeinOnline» էլեկտրոնային իրավական ամենամեծ բազան: Հասարակական կազմակերպությունների ավելի մեծ ներգրավվածության համար հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, նորարարական ծառայությունների ներդրմանը, դատապարտյալների և նախկին բանտարկյալների վերականգնողական-ռեսոցիալականացմանը և հանցավորության արդյունավետ կանխարգելմանը:
Նախատեսվող օրենսդրական փոփոխությունների քննարկմանը մասնակցում էին գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, ժողովրդական պաշտպանի տեղակալը և հրավիրված այլ հյուրեր։
Տեղեկությունը տարածում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։