Արդարադատության նախարարություն. Վրաստանը Ստրասբուրգի դատարանում 2008 թվականի պատերազմի գործով հերթական պատմական հաղթանակն է տարել Ռուսաստանի դեմ
2008 թվականի պատերազմի գործով Վրաստանը Ստրասբուրգի դատարանում հերթական պատմական հաղթանակը տարավ Ռուսաստանի դեմ,- հայտնում է Վրաստանի արդարադատության նախարարությունը։
Ինչպես նշվում է գերատեսչության տեղեկատվության մեջ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է վճարել մինչև 130 մլն եվրո՝ ի նպաստ պատերազմի ժամանակ տուժած Վրաստանի 24 000 քաղաքացիների։
«2008 թվականի օգոստոսյան պատերազմում Ռուսաստանի կողմից Վրաստանի բնակչության նկատմամբ կատարված խախտումների ապացույցների մանրակրկիտ վերլուծությունից հետո Վրաստանի կառավարությունը 2022 թվականի հունվարի 20-ին Ստրասբուրգի դատարան ներկայացրեց բարդ իրավական դիրքորոշում և տուժածներին փոխհատուցման վերաբերյալ ապացույցներ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրել է վճարել մինչև 130 միլիոն եվրո՝ ի նպաստ Վրաստանի մինչև 24 հազար քաղաքացիների, ովքեր տուժել են պատերազմի ժամանակ։
Որոշման կատարման ընթացակարգը կշարունակվի ԵԽ նախարարների կոմիտեում, և Ռուսաստանի կողմից փոխհատուցումը վճարելուց հետո գումարը կբաշխվի տուժածներին։
Վրաստանի արդարադատության նախարարությունը շնորհակալություն է հայտնում պետական մարմիններին, որոնք ներգրավված են ապացույցների հավաքագրման գործում։
Վրաստանի կառավարությունը կշարունակի ակտիվորեն պաշտպանել պետության շահերը միջազգային ատյաններում»,- ասված է Արդարադատության նախարարության տեղեկատվության մեջ։