Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար բերման է ենթարկել Հանրային ռեգիստրի ազգային գործակալության աշխատակցին
Արդարադատության նախարարության գլխավոր տեսչության կողմից իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում՝ 2022 թվականի հունվարի 17-ին, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ, դատարանի որոշման հիման վրա ձերբակալել է Կախեթիի շրջանային ռեգիստրի աշխատակից Զ. Գ. -ին։
Ըստ Արդարադատության նախարարության, քննությամբ պարզվել է, որ գրանցող Զ.Գ.-ն 2012-2021 թվականներին հանրային շահին հակառակ նախապատվություն է տվել շահագրգիռ անձանց և ապօրինի գրանցել է պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականությունը՝ առանց իրավունքը հավաստող որևէ փաստաթղթի։
«Զ.Գ.-ն նշված հանցավոր արարքը կատարել է հինգ դրվագով։ Նրան մեղադրանք է առաջադրվելու Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի առաջին մասով։
Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը քրեական գործով շարունակում է ինտենսիվ քննությունը և հայտարարում է, որ ԱՆ աշխատակցի կողմից կատարված ցանկացած ծառայողական հանցագործություն կշարունակվի խստագույնս պատժվել»,- ասված է հաղորդագրությունում։