Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը դատապարտյալին թմրամիջոցներով լի հագուստ փոխանցելու փորձի համար ձերբակալել է երկու անձի
Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը ձերբակալել է երկու անձի՝ ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու և քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալին փոխանցելու փորձի համար։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արդարադատության նախարարությունը։
«Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը, Հատուկ քրեակատարողական ծառայության հետ համագործակցությամբ և գլխավոր դատախազության հետ իրականացրած հետաքննչական և դատավարական գործողությունների արդյունքում, թմրանյութերի ապօրինի գնում-պահպանում և դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում դրա փոխանցման փաստով (Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի առաջին մաս և 19-378 հոդվածի երկրորդ մասի «Դ» ենթամաս) դատարանի վճռի հիման վրա ձերբակալել է ՝ Բ.Մ-ին և Թ.Մ.-ին:
Քննությամբ պարզվել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին, թիվ 15 քրեակատարողական հիմնարկի ծանրոցային բաժին, Թ.Մ.-ի կողմից բանտարկյալին փոխանցելու նպատակով մտել է «Վրացական փոստ» ՍՊԸ-ի կողմից ուղարկված ծանրոցը: Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից ծանրոցի զննության ժամանակ պարզվել է, որ դրանում պարունակվող սպորտային տաբատի գոտին լի է եղել՝ բուպրենորֆին թմրամիջոցով։
Ինչ վերաբերում է Բ.Մ.-ին, ապա քննությամբ պարզվել է, որ նա «Վրացական փոստ» ՍՊԸ-ի միջոցով ուղարկված ծանրոցում բաճկոն է դրել՝ այն №15 քրեակատարողական հիմնարկում տեղավորված դատապարտյալին հանձնելու համար, որի մեջ պատժակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ՝ «Հերոին»:
Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը շարունակում է քրեական գործի հետաքննությունը և նշում, որ նախկինի պես խստորեն հետևելու է օրենքին և կշարունակի պայքարել արդարադատության նախարարության համակարգում հանցավորության դեմ», – ասվում է Վրաստանի արդարադատության նախարարությունից։