Արդարադատության նախարարի տեղակալը և գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են քրեական հետապնդման այլընտրանքային միջոցների և մեդիացիայի զարգացման հարցերը

18:07, 11.07.2026

Արդարադատության նախարարի տեղակալ Գիորգի Դգեբուաձեն հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլիին։

Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ աշխատանքային հանդիպմանը քննարկվել են քրեական հետապնդման այլընտրանքային միջոցների և մեդիացիայի ծրագրերի ուղղությամբ առկա արդիական հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել այլընտրանքային միջոցների և մեդիացիայի ոլորտում քաղաքականության փաստաթղթի մշակման անհրաժեշտությանը, մարդկային ռեսուրսների ու վերականգնողական հնարավորությունների հզորացմանը, ինչպես նաև տվյալների փոխանակման և մշակման համակարգերի բարելավմանը։

«Քննարկվել է նաև այլընտրանքային միջոցների և մեդիացիայի գործընթացում միջգերատեսչական ու բազմամասնագիտական համակարգման ուժեղացման կարևորությունը։ Նշվել է համատեղ թրեյնինգների և իրազեկվածության բարձրացման միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Հանդիպմանը ներկա էին Հանրային իրավունքի իրավաբանական անձ (ՀԻԻԱ) – Հանցագործությունների կանխարգելման, ոչ ազատազրկման ձևով պատիժների կատարման և պրոբացիայի ազգային գործակալության ղեկավար Նիկա Ցխվարաշվիլին և Վրաստանի գլխավոր դատախազության դատախազական գործունեության վերահսկողության և ռազմավարական զարգացման դեպարտամենտի ղեկավար Միրանդա Մելքաձեն», – ասված է Արդարադատության նախարարության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ