Արդարադատության նախարարը կլիազորվի քրեակատարողական հիմնարկի կանոնակարգով ավելացնել հիմնարկում հեռախոսային խոսակցությունների քանակը և տևողությունը
Արդարադատության նախարարը կլիազորվի քրեակատարողական հիմնարկի կանոնակարգով ավելացնել հիմնարկում հեռախոսային խոսակցությունների քանակը և տևողությունը

Արդարադատության նախարարը լիազորված է լինելու, համաձայն քրեակատարողական հիմնարկի կանոնակարգի, հիմնարկում ավելացնել հեռախոսային խոսակցությունների քանակը և տևողությունը։

Արդարադատության նախարարության կողմից խորհրդարան ներկայացրած օրենսդրական փաթեթում նշվում է, որ ըստ յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի այսօրվա համար սահմանված հեռախոսային խոսակցությունների առավելագույն քանակն ու տեւողությունը կվերածվի նվազագույն թվի/տեւողության։

Փոփոխություններով կպահպանվի լրացուցիչ հեռախոսազանգերի իրավունքը՝ որպես խրախուսանք։

«Հարկ է նշել, որ, ինչպես ցույց է տալիս եվրոպական պետությունների օրենսդրության և պրակտիկայի ուսումնասիրությունը, հեռախոսազրույցի սահմանների վերաբերյալ միատեսակ մոտեցում չկա։ Նման սահմանները, մեծ մասամբ, սահմանված են կանոնադրական մակարդակով և տարբեր են երկրից երկիր: Եվրոպական բանտային կանոնների համաձայն՝ բանտարկյալները պետք է հնարավորինս հաճախ կարողանան նամակով, հեռախոսով կամ կապի այլ միջոցներով շփվել իրենց ընտանիքների, այլ անձանց և կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Բանտի վարչակազմը պետք է օգնի բանտարկյալներին համարժեք կապ պահպանել արտաքին աշխարհի հետ և պետք է նրանց համապատասխան աջակցություն ցուցաբերի»,- ասվում է օրինագծում։

Օրինագծում նշված է, որ ՔԿՀ-ն իրավունք չի ունենա գաղտնալսելու կամ ստուգելու մեղադրյալի/դատապարտյալի նամակագրությունը, երբ հասցեատերը Հատուկ քննչական ծառայությունն է։