Արդարադատության գերագույն խորհրդում շարունակվում են գերագույն դատարանի դատավորների թեկնածուների լսումները
Վրաստանի արդարադատության գերագույն խորհրդում, այսօր հարցազրույցի գործընթաց է անցնելու, գերագույն դատարանի դատավորության երկու թեկնածու։ Խորհրդի անդամների հարցերին պատասխանելու են, գերագույն դատարանի քրեական գործերով պալատի անդամ, Պաատա Սիլագաձեն և արդարադատության խորհրդի նախկին անդամ, Կախաբեր Սոփրոմաձեն։
Արդարադատության գերագույն խորհրդում գերագույն դատարանի դատավորի թեկնածուների հետ հարցազրույցները մեկնարկել են հուլիսի 17֊ին և արդեն լսել են 50 թեկնածուից 34֊ին։