Արդարադատության գերագույն խորհրդի դատավոր անդամներ են ընտրվել Քեթևան Ցինցաձեն և Թեա Լեոնիձեն
Դատավորների 28-րդ արտահերթ կոնֆերանսին ընտրել են Արդարադատության գերագույն խորհրդի երկու դատավորի:
Թափուր տեղի համար առաջադրված էին միայն երկու թեկնածուներ՝ Քեթևան Ցինցաձեն և Թեա Լեոնիձեն և երկու թեկնածուներն էլ ստացել են բավարար ձայներ:
Դատավորների կոնֆերանսին դատավորները խորհրդի անդամներին ընտրել են գաղտնի քվեարկությամբ:
Արտահերթ կոնֆերանսին այսօրևեթ նախատեսվում է ընտրել նաև Արդարադատության գերագույն խորհրդի քարտուղարին:
Արդարադատության գերագույն խորհրդում քարտուղարի և դատավոր անդամի թափուր տեղեր են այն բանից հետո, երբ Գիորգի Միքաուտաձեն հրաժարական էր տվել: Նրան Գերագույն դատարանի պլենումը ընտրել էր քաղաքացիական գործերով պալատի նախագահ: Նշված պաշտոնն անհամատեղելի էր խորհրդի քարտուղարի պաշտոնի հետ: