Արդարադատության բարձրագույն խորհուրդը անկախ տեսուչի պաշտոնում ընտրել է Շոթա Քադագիձեին
Արդարադատության բարձրագույն խորհուրդն ընտրել է անկախ տեսուչ։ Խորհուրդը 11 ձայնով այս պաշտոնում հաստատել է Շոթա Քադագիձեին։ Նրա թեկնածությունը պաշտպանել են խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները։
Շոթա Քադագիձեն 2017-2021 թվականներին եղել է Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ։
Անկախ տեսուչի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ այս տարվա հունիսին նախկին տեսուչ Զուրաբ Ազնաուրաշվիլին ինքն է դիմել խորհրդին՝ իրեն աշխատանքից ազատելու համար։
Անկախ տեսուչը պաշտոնում նշանակվում է Արդարադատության բարձրագույն խորհրդի կողմից՝ մրցույթի հիման վրա՝ հինգ տարի ժամկետով։ Անկախ տեսուչների ինստիտուտի նպատակն է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել և կարգապահական վարույթի վերաբերյալ նախնական քննություն/հետաքննություն անցկացնել։