Արդա Թուրանը կասկածվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպիչների հետ կապ ունենալու մեջ
«Ատլետիկո» և «Բարսելոնա» ակումբների նախկին կիսապաշտպան ՝ Արդա Թուրանը կասկածվում է թուրք ընդիմադիր քարոզիչ Փեթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ,-այս մասին գրում է Marca պարբերականը: 2016 թվականին Գյուլենը փորձել է հեղաշրջում իրականացնել Թուրքիայում: Այս պահին նա գտնվում է ԱՄՆ-ում:
Բացի Թուրանից հետաքննություն է տարվում նաև թուրքական ֆուտբոլի այլ աստղերի՝ Էմրե Բելոզողլուի, Օքան Բուրուքի և Բյուլենթ Քորքմազի նկատմամբ:
Հիշեցնենք, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի դեմ հետաքննություն է վարվում նաև այլ գործերով: Արդա Թուրանին մեղադրում են երգիչ Բարքայ Շահինին ծեծի ենթարկելու, զենքի անօրեն կրման և սեռական ոտնձգությունների մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan