Արչիլ Թալակվաձեն ծննդյան օրվա առիթով շնորհավորել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն շնորհավորել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հոբելյանը:
«Ձերդ սրբություն, Վրաստանի խորհրդարանի անունից, շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը: Անգնահատելի է Ձեր վաստակը: Դուք հոգևոր կայունության և միասնության խորհրդանիշ եք: Ընդունեք մեր անկեղծ երախտագիտությունը այն սիրո համար, որը մեզանից յուրաքանչյուրն զգում է Ձեզանից: Մաղթում եմ Ձեզ առողջություն մեր ժողովրդի և Վրաստանի բարօրության համար»,- ասվումէ Արչիլ Թալակվաձեի շնորհավորական ուղերձում:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը դարձավ 88 տարեկան: