Արչիլ Թալակվաձեն Սուրբ ծննդյան առիթով շնորհավորում է Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր այսօր են նշում տոնը
Արչիլ Թալակվաձեն Սուրբ ծննդյան առիթով շնորհավորում է Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր այսօր են նշում տոնը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն Վրաստանի խորհրդարանի անունից Սուրբ ծննդյան տոնի առթիվ շնորհավորել է քաղաքացիներին, ովքեր այսօր են նշում այդ տոնը:

«Վրաստանի խորհրդարանի անունից, շնորհավորում եմ մեր համաքաղաքացիներին և բոլորին, ովքեր դեկտեմբերի 25-ին են նշում Սուրբ ծնունդը:

Առանձնապես շնորհավորում եմ2020 թվականի հերոսներին – բժիշկներին և բուժքույրերին, ոստիկաններին և զինվորներին, հատուկ ծառայության աշխատակիցներին: Մաղթում եմ առողջություն, խաղաղություն և երջանկություն: Թող Սուրբ ծնունդը ձեզ համար լինի պայծառ ապագայի մեկնարկ»,- նշված է Արչիլ Թալակվաձեի շնորհավորական ուղերձում: