Արչիլ Թալակվաձեն, Իրակլի Կոբախիձեն և Կախա Կուճավան վիդեո-կոնֆերանսի ռեժիմում անցկացրել են հանդիպում
Արչիլ Թալակվաձեն, Իրակլի Կոբախիձեն և Կախա Կուճավան վիդեո-կոնֆերանսի ռեժիմում անցկացրել են հանդիպում

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն և խորհրդարանի փոխխոսնակ Կախա Կուճավան վիդեո-կոնֆերանսի ռեժիմում հանդիպում են անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանի, Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի, Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշի և Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Կրիստիան Ուրսեսի հետ:

Հանդիպմանը դեսպանների հետ քննարկել են ընտրական օրենսդրության բարեփոխման փաթեթը և հիմնական նորությունները, որոնք պատրաստվել են ԵԱՀԿ-ի հանձնարարականները հաշվի առնելով և որոնք պետք է ընդունվեն մինչև խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Վրաստանի խորհրդարանը ընտրական օրենսդրությունում փոփոխությունների քննարկումը կսկսի արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո: