Արչիլ Թալակվաձեն Իլիա Երկրորդին շնորհավորում է գահակալության առիթով. Ձեր օրինակ է, ինչպես պետք է սիրես հայրենիքդ և ժողովրդիդ, օգնում է, հաղթահարենք բարդությունները
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին շնորհավորում է գահակալության առիթով:
«Ձերդ սրբություն, մեծագույն հարգանքով և սիրով շնորհավորում եմ Ձեզ՝ գահակալության 43-րդ տարելիցի առիթով:
Ձեր աղոթքը և աջակցությունը օրինակ է, թե ինչպես պետք է սիրես հայրենիքդ և սեփական ժողովրդին – օգնում է, որ հաղթահարենք բարդությունները և մեր պատմությունը կապենք ապագային:
Ձեր վաստակն առանձնահատուկ է եկեղեցի-վանքերի վերականգնման, ազգի հավատքի վերադարձի գործում, որի համար շնորհակալ ենք:
Վրաստանի խորհրդարանի անունից, սրտանց շնորհավորում եմ, մաղթում եմ երկարակեցություն և առողջություն»,- նշված է Արչիլ Թալակվաձեն շնորհավորական ուղերձում:
Դեկտեմբերի 25-ին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի գահակալության օրն է: